Իսրայելական ուժերն ավարտել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացումը՝ ոչնչացնելով ավելի քան 2000 արմատականների և մոտ 13 կիլոմետր ստորգետնյա թունելներ այդ տարածքում: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Մինչ օրս սպանվել է ավելի քան 2000 ահաբեկիչ և ոչնչացվել մոտավորապես 13 կիլոմետր ստորգետնյա թունելներ: Այդ գործողությունների ընթացքում իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահում գտնվող ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական բրիգադը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իսրայելի բանակի տվյալներով՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին Ֆիլադելֆիայի միջանցքի մոտ և դրա տակ գտնվող ստորգետնյա թունելների 80%-ը ոչնչացվել է։ Այս միջանցքը համարվում է Գազայի հատվածում զենքի մաքսանենգության հիմնական ուղին։
«Բանակի ինժեներական ուժերը և «Յահալոմ» ստորաբաժանումը շարունակում են տարածքի ստորգետնյա թունելային ուղիների և ահաբեկիչների ենթակառուցվածքի հայտնաբերումն ու ոչնչացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։