Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է բանավեճերի նոր փուլ անցկացնել Քամալա Հարիսի հետ։
«Երբ բռնցքամարտիկը պարտվում է մենամարտում, նրա առաջին բառերն են՝ ես ուզում եմ նորից մենամարտել»: Հարցումները հստակ ցույց են տալիս, որ ես հաղթել եմ երեքշաբթի երեկոյան բանավեճում ձախակողմյան դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի դեմ։ Նա պահանջել է երկրորդ բանավեճը»:
«Կամալան պետք է կենտրոնանա այն ամենի վրա, ինչ նա պետք է աներ վերջին գրեթե չորս տարիների ընթացքում: Երրորդ բանավեճ չի լինելու»,- եզրափակել է Թրամփը։