Հենց նոր հեռախոսազանգ ստացա ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանից։ Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է Իրանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։
«Ես վերահաստատեցի մեր մեծ ցանկությունը՝ ամրապնդել հարաբերությունները մեր բոլոր հարեւանների հետ։ Ես նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Սիրով ընդունեցի Երևան այցելելու նրա հրավերը»,-գրել է իրանցի փոխարտգործնախարարը։