Հետևեք մեզ։

ՀՀ դատարանների շենքային պայմանները բարելավելու համար գործադիրը նոր որոշում է ընդունել

15:40, 27 ապրիլ 2023
ՀՀ դատարանների շենքային պայմանները բարելավելու համար գործադիրը նոր որոշում է ընդունել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

ՀՀ դատարանների շենքային պայմանները բարելավելու՝ դատարանի նստավայր ավելացնելու նպատակով, գույքային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում:

 

Ներկայումս ՀՀ դատարանների շահագործմանը հանձնված շենքերը և շենքային առկա պայմանները բավարար չեն առաջիկայում կանխատեսվող դատավորների թվակազմի ավելացման, ինչպես նաև դատական կազմերի և դատարաններում այլ աշխատակիցների թվակազմի ավելացման, ինչպես նաև կառավարության ռազմավարական ծրագրերով նախանշված նպատակներով կանխորոշված գործընթացների պատշաճ իրականացումն ապահովելու համար և անհրաժեշտություն կա ներգրավելու լրացուցիչ շենքային միջոցներ:

 

Ըստ այդմ՝ առաջարկվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի 31 հասցեում գտնվող տարածքից մի հատված և Երևան քաղաքի Ավան, Հրաչյա Աճառյան փողոցի 37/23 հասցեում տարածքը ամրացնել Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամետի հաշվեկշռին:

Վերլուծական