«Հեզբոլլահ»-ը համազարկային կրակի ռեակտիվ համակարգից մի քանի արկ է արձակել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) զորքերի հյուսիսային խմբավորման հակաօդային պաշտպանության ուժերի շտաբի և Լիբանանի հետ սահմանակից շրջանի Ցֆաթ քաղաքի զորանոցների ուղղությամբ, հայտնել է շարժման մամուլի ծառայությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ն հաստատել է հարձակման ենթարկվելու հասցնելու փաստը՝ նշելով, որ Լիբանանից Ցֆաթի ուղղությամբ «արձակվել է մոտավորապես 20 արկ»:
Ըստ Telegram-ում հրապարակված հաղորդագրության՝ արկերի մեծ մասը կալանվել կամ ընկել է բաց վայրում, տուժածներ չկան։
Հաղորդագրության համաձայն՝ Ցֆաթի շրջակայքում գտնվող բնակավայրերում «կալանող հրթիռի բեկորների ընկնելու մտավախության պատճառով» միացվել են օդային հարձակման մասին նախազգուշացնող շչակները:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է այն բանից հետո, երբ 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 250-ին։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 41 080-ը։
Գազայում պատերազմի ընթացքում Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահ»-ի մարտիկները և իսրայելցի զինվորականները գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Երկու երկրների սահմանամերձ շրջաններից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։