Հետևեք մեզ։

Այրվածքի դեպքում դիմեք շտապ բուժօգնության․ 6 ամիս առաջ փոքր այրվածք ունեցող երեխան մահացավ՝ ժողովրդական մեթոդների դիմելու պատճառով․ Հովհաննիսյան

11:30, 13 սեպտեմբեր 2024
Այրվածքի դեպքում դիմեք շտապ բուժօգնության․ 6 ամիս առաջ փոքր այրվածք ունեցող երեխան մահացավ՝  ժողովրդական մեթոդների դիմելու պատճառով․ Հովհաննիսյան

Եկեք փորձենք հեռու մնալ հոսանքից, բարձր ջերմաստիճանի աղբյուրից կամ այն գործոնից, որն առաջացրել է այրվածքԼ։ Սա առաջին քայլն է։ Այս մասին ասուլիսում հայտարարել է «Այրվածքաբանության ազգային կոնտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը՝ խոսելով կենցաղային պայմաններում առաջացած այրվածքների վերաբերյալ։

«Երկորդը՝ ծորակի ջրի ջերմաստիճանով, այսինքն՝ոչ սառը ջրով լվանալ մաշկի այն հատվածը, որըենթարկվել է այրվածքի։ Չի կարելի օգտագործել շատ ցածր ջերմաստիճանի ջուր, դրանով կխորացնենք սնուցման խնդիրները։

Չի կարելի այրվածքին քսել տարբեր տեսակի յուղեր, ձեթ, ճարպեր, կենդանիների ձու, մածուն, թթվասեր ու ատամի մածուկ։ Քաղաքացիները կարող են ասել՝ արել ենք, օգնել է, բայց լինում են դեպքեր, որ անգամ երկրորդ աստիճանի այրվածքներ մշակվում են օրինակ մածունով և խորացված դիմում են բուժօգնության»,- ասաց Հովհաննիսյանը և նշեց՝ հարկավոր է նաև ազատել այրված հատվածը հագուստից, ժամացույցներից, զարդերից։ 

Ըստ Հովհաննիսյանի՝ այրվածքի առաջացումից հետո առաջին և ամենակարևոր քայլը շտապ բուժօգնության դիմելն է։
«Ցավոք սրտի, ակտիվ գործում են տարբեր տեսակի մասնագետներ, որոնք մեծ աբսուրդներ են խոստանում և «բուժում են» այրվածքները, և ընդամենը 6 ամիս առաջ ունեցանք դեպք, երբ բավականին փոքր մակերես այրվածքով եղավ մահվան ելքով դեպք երեխայի մոտ՝ նման ժողովրդական մեթոդների դիմելու պատճառով»,- ասաց Հովհաննիսյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները