Մոսկվան շարունակում է պարզաբանել Անկարային դիրքորոշումը Ղրիմի հարցում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիևում Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու անհրաժեշտության մասին, քանի որ դա «միջազգային իրավունքի պահանջ է»։
Մեկնաբանելով Թուրքիայի ղեկավարի հայտարարությունները՝ Պեսկովն ասել է, որ Ղրիմի պատկանելիության թեման պատկանում է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիային։
«Միևնույն ժամանակ, մենք չենք հրաժարվում թուրք ընկերներին և գործընկերներին մեր տեսակետը, մեր դիրքորոշումը ներկայացնելու մեր նպատակաուղղված փորձերից, հուսով ենք, որ ժամանակի ընթացքում դա թույլ կտա Անկարային ավելի լավ հասկանալ մեզ և համաձայնել մեր հետ փաստարկներ»,- լրագրողներին ասել է Պեսկովը: