Շվեյցարիայում ամուսինը խանդի պատճառով սպանել է կնոջը, մասնատել և բլենդերի մեջ խյուսի վերածել։
38-ամյա կինը նախկինում «Միսս Շվեյցարիա 2008»-ի եզրափակչի մասնակից էր, ով ապրում էր ամուսնու և երկու դուստրերի հետ:
Ընտանեկան երջանիկ կյանքն ավարտվել է ողբերգությամբ. Հոգեկան խնդիրների ու խանդի պատճառով տղամարդը խեղդամահ է արել կնոջը, մասնատել նրա դիակը և բլենդերի մեջ տրորել՝ քիմիական նյութերի մեջ լուծելու համար։
Նա ոստիկաններին պատմել է, որ պաշտպանվել է՝ ասելով` կինը դանակով հարձակվել է իր վրա, սակայն փորձաքննությունը հակառակն է ցույց տվել և տղամարդուն ճանաչել է բռնության, սադիստական արարքների և սոցիոպաթական գծերի հակված անձ։