Հետևեք մեզ։

Պոզները կարող է քննադատել որոշ դրսևորումներ մեր երկրում, բայց նա հայրենասեր է. Պեսկով

14:36, 13 սեպտեմբեր 2024
Պոզները կարող է քննադատել որոշ դրսևորումներ մեր երկրում, բայց նա հայրենասեր է. Պեսկով

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն ունի հետևողական և շատ ամուր քաղաքացիական դիրքորոշում, նա հայրենասեր է, լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վլադիմիր Պոզները մեր լրագրության վարպետներից է, մեր հեռուստատեսության վարպետներից մեկը: Եվ միևնույն ժամանակ, նա շատ համոզված, հետևողական, շատ ամուր քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձնավորություն է»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն լուրերը, թե Պոզները հրաժարվել է աշխատել արևմտյան հեռուստաալիքներում՝ ռուսական քաղաքականությունը մեկնաբանելու պահանջների պատճառով։


«Նա կարող է քննադատել որոշ դրսեւորումներ մեր երկրում, ինչը միանգամայն նորմալ է, բայց միևնույն ժամանակ նա մնում է իր երկրի համոզված հայրենասերը։ Հատկապես նման պահին։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա այստեղ մենք չենք կարող ընդհանրացնել, կարելի է խոսել միայն կոնկրետ մարդկանց մասին», - հավելել է Պեսկովը: