Հայաստանյան դպրոցներում նախորդ տարի աշխատանքի է անցել ավելի քան 3000 նոր ուսուցիչ, որոնց 16 տոկոսը տղամարդիկ են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Նոր ուսուցիչների շուրջ 16 տոկոսը տղամարդ ուսուցիչներ են, ինչն ուրախալի արդյունք է: Մեր վիճակագրությունն ավելի վատ ցուցանիշներ ուներ: Սա նշանակում է, որ դպրոց նոր մուտք գործող ուսուցիչների մեջ տղամարդկանց թիվը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ է»,–ասաց Անդրեասյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված ավելի քան 500 ուսուցիչ ևս աշխատում է համակարգում: