Հետևեք մեզ։

ՄԻՊ-ն ու ԱԺ պատգամավորները այցելել են Խարբերդի մանկատուն

16:32, 13 սեպտեմբեր 2024
ՄԻՊ-ն ու ԱԺ պատգամավորները այցելել են Խարբերդի մանկատուն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 13-ին համատեղ այց են իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 🔺 

 

Պաշտպանն ու ԱԺ պատգամավորներն այցի ընթացքում մասնակցել են  «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստված համերգային միջոցառմանը, նաև շնորհավորել կենտրոնի սաներից մեկին՝ ծննդյան օրվա առթիվ:

 

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը կարևորել է պետության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման գործում։

 

Երաժշտախմբի հիմնադիր - ղեկավարներ Աննա և Անահիտ Մխիթարյանները միջոցառման ավարտին հյուրերին նվիրել են սաների կողմից պատրաստված հուշանվերներ:

 

Առանձնազրույցներ են տեղի ունեցել հաստատության շահառուների հետ՝ նրանց իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ: 

 

Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ: