ԵՄ-ն մտադիր է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար։ Այս մասին ասված է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։
«Եվրամիությունը կարձագանքի սրան Իրանի դեմ նոր սահմանափակող պատժամիջոցների ճանապարհով՝ ներառելով անձանց և կազմակերպություններին, որոնք առնչություն ունեն բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների ծրագրերին: Սահմանափակող միջոցառումներ են դիտարկվում նաև Իրանի ավիացիոն ոլորտում», - ասված է Բորելի հայտարարության մեջ։