Հետևեք մեզ։

Մատենադարանի տնօրինությունը գտել է կիսամերկ մոդելին նկարող լուսանկարչին․ ի՞նչ է պարզվել

15:05, 13 սեպտեմբեր 2024
Մատենադարանի տնօրինությունը գտել է կիսամերկ մոդելին նկարող լուսանկարչին․ ի՞նչ է պարզվել

Վերջերս սոցիալական հարթակներում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, որ Մատենադարանում կիսամերկ մոդել են նկարահանում։


Hayastan.news-ի հետ զրույցում Մատենադարանի հանրային կապերի բաժնի վարիչն ասաց, որ տեսանյութը հիմա է տարածվել, բայց նկարահանումները ավելի վաղ են տեղի ունեցել։


«Մատենադարանի տնօրինությունը գտել է լուսանկարչին։ Նա մեզ վստահեցրել է, որ նկարահանումները տեղի են ունեցել 3 տարի առաջ։ Մեր պահանջով տեսանյութը հեռացվել է լուսանկարչի էջից, բայց այլ սոցիալական հարթակներում դեռ կան»,- ասաց Մատենադարանի հանրային կապերի բաժնի վարիչը։


Հարցին, թե այլ քայլեր ձեռնարկե՞լ է Մատենադարանը, հանրային կապերի բաժնի վարիչը պատասխանեց․
«Մատենադարանի ներկայիս ղեկավարությունը ակտիվացրել և նոր վերահսկողություն է սահմանել տեսանկարահանման սարքերի միջոցով։ Վերջերս տեղադրվել են արգելափակոցներ և Մատենադարանի ելումուտը երկու կողմից խստացվել է»։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Գուրգեն Վարդանյանը ահազանգել էր
«Մատենադարանը, որտեղ պահվող մագաղաթներից շատերը ցեղասպանության ժամանակ փրկելու համար հարյուրավոր հոգեւորականների իրենց կյանքն են զոհաբերել սրանց համար, իրենց այլանդակությունը նկարելու բեմ է դարձել»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները