Դատարանը որոշում է կայացրել, ի՞նչ պետք է անեմ՝ կնստեմ կգամ։ Արս մասին ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հարցին, թե ինչ է պատրաստվում անել դատարանի հրապարակած խճռից հետո, գրում է Armlur.am-ը։
Հարցին՝ պատրաստվում է արդյոք վիճարկել վճիռը, Առուշանյանը պատասխանել է. «Փաստաբաններն են այդ հարցով զբաղվում, ես չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի որոշմամբ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դատապարտվեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման։
Առուշ Առուշանյանի պատիժներից մեկն էլ 5 տարով համայնքային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումն է։