Բազմապատկում ենք ձայնի հնչեղությունը, միտում կա կարծելու, որ Կառավարությունը պետք է ամեն ինչ անի, բայց ևս մարդիկ կարող են փոխլրացնել ձայները։ Այս մասին հայտարարել էԿալիֆոռնիայի Օրանժ շրջանի Գերագույն դատարանի դատավոր Կասյա Աբգարյանը։
«Բոլորս էլ հետապնդում ենք նույն նպատակները, բոլորս էլ ցանկանում ենք անվտանգություն արցախցիների, հայերի համար, որ պատանդներն ազատ արձակվեն։ Պետք է տուժածների ձայները լսելի դարձնենք։ Առաջին անգամ ադրբեջանցիների դաժանությունների ենթարկված 4 անձ տեղափոխվում է Վաշինգտոն՝ հանդիպելու կոնգրեսականների հետ սեպտեմբերի 19-ին։ Նրանցից 3-ը Արցախից են, մեկը՝ Հայաստանից»,-ասաց նա։