«Հյուսիս» զորախմբավորումը մեկ շաբաթվա ընթացքում ազատագրել է Կուրսկի մարզի 10 բնակավայր: Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:
«Շաբաթվա ընթացքում «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են Կուրսկի մարզում ՈւԶՈւ ձևավորումների ոչնչացման գործողությունը: Հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրվել է 10 բնակավայր՝ Ապանասովկա, Բյախովո, Վիշնյովկա, Վիկտորովկա, Վնեզապնոյե, Գորդեևկա, Կրասնոոկտյաբրսկոյե, Օբուխովկա, Սնագոստ և Դեսյատի Օկտյաբր»,- ասված է հայտարարությունում։