Հետևեք մեզ։

Բացահայտվել է Պետական եկամուտների կոմիտեի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից 8 մլն ՀՀ դրամ կաշառք պահանջելու դեպք

18:29, 13 սեպտեմբեր 2024
Բացահայտվել է Պետական եկամուտների կոմիտեի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից 8 մլն ՀՀ դրամ կաշառք պահանջելու դեպք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, կաշառք տվողի մատնանշած անձի օգտին իրենց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար Ս. Ա.-ի օժանդակությամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլն ՀՀ դրամ կաշառք։

Վերլուծական