Հետևեք մեզ։

Կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ. Արցախի ներկայացուցիչները հանդիպել են Լենցովի հետ

16:26, 27 ապրիլ 2023
Կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ. Արցախի ներկայացուցիչները հանդիպել են Լենցովի հետ
Այսօր հակաճգնաժամային խորհրդի ներկայացուցիչներով հանդիպել ենք ռուս խաղաղապահների հետ, որոնց գլխավորում էր նորանշանակ գեներալ-գնդապետ Լենցովը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նորանշանակ նախագահ Տիգրան Պետրոսյանը:
 
«Քննարկվել են մի շարք հարցեր, բայց հիմնական շեշտը դրվել էր եռակողմ պայմանավորվածության խախտումների վրա։
 
 
Մենք նշել ենք, որ հետպատերազմյան իրադարձությունների հաջորդականությունը բերել է նրան, որ հանրության մեջ կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ և ակընկալել ենք ամենակարճ ժամկետներում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։ Լենցովը վստահեցրեց, որ նրա համար այս պահին դա գերակա խնդիրն է և ինքը զբաղված է միջանցքի շուտափույթ ապաշրջափակմամբ։
 
 
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա մենք հստակ նշել ենք, որ Ադրբեջանի պայմաններն անընդունելի են Արցախի ժողովրդի համար՝ ինտեգրացիայի շուրջ բանակցությունները բացառված են»,- գրել է Պետրոսյանը։
 
 
Վերջում պայմանավորվել ենք պարբերաբար հանդիպել, քննարկել առկա խնդիրները և լուծումներ գտնել»,- գրել է Պետրոսյանը։