Նովոսիբիրսկում բացվել է ՆԱՏՕ-ի երկրների սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդես, որը ոչնչացվել և առգրավվել է «Կենտրոն» խմբավորման զինծառայողների կողմից, հատուկ ռազմական գործողության ընթացքում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Փողոցում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված են ՆԱՏՕ-ի երկրների կողմից որպես ռազմական օգնություն Ուկրաինային մատակարարվող սպառազինության և ռազմական տեխնիկայի հիմնական նմուշները՝ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, զրահապատ մեքենաներ, ամենագնացներ, որոնք արտադրվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Թուրքիայում և Ուկրաինայում:
Ռուսաստանում ՆԱՏՕ-ի ռազմավար սարքավորումների միակ շարժական ցուցահանդեսն ունի «Ուժը ճշմարտության մեջ է․ հպարտություն և հաղթանակ» («Сила V правде – гордость и победа») կարգախոսը եւ Կենտրոնական ռազմական օկրուգի, «Եդինայա Ռոսիա» կուսակցության, Ուրալյան դաշնային օկրուգի լիազոր ներկայացուցչության և մարզպետարանների համատեղ նախագիծ է: