Սեպտեմբերի 13-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում 49-ը 49-ի դիմաց, որոնց թվում են եղել նաև «Ազովստալի» պաշտպանները։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան։
«Նրանք Ուկրաինայի Զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Ազգային ոստիկանության, Պետական սահմանապահ ծառայության զինվորներ են, ինչպես նաև մեր քաղաքացիական անձինք»,- նշել է Զելենսկին։