Հետևեք մեզ։

Քոչարյանի և մյուսների գործի քննությունը կսկսվի նորից․ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը. factor.am

19:37, 13 սեպտեմբեր 2024
Քոչարյանի և մյուսների գործի քննությունը կսկսվի նորից․ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը. factor.am

Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։ Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Այս մասին factor.am-ը տեղեկանում է Վճռաբեկ դատարանից։

 

Վերը նշված 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 2018 թվականից մեղադրվում էին 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու մեջ։

Վճռաբեկ դատարանը երեկ՝ սեպտեմբերի 12-ին լուծել է նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված բողոքի ընթացքը և որոշել բեկանել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կարճելու դատական ակտը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։


Վերլուծական