Հետևեք մեզ։

Ռուսաստանը կհրավիրվի նոյեմբերին կայանալիք խաղաղության հաջորդ գագաթնաժողովին. Զելենսկի

19:56, 13 սեպտեմբեր 2024
Ռուսաստանը կհրավիրվի նոյեմբերին կայանալիք խաղաղության հաջորդ գագաթնաժողովին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2024 թվականի նոյեմբերին կանցկացվի հերթական Գլոբալ խաղաղության գագաթնաժողովը, որտեղ նա կներկայացնի պատերազմի ավարտի իր տեսլականը: Կազմակերպիչները մտադիր են հրավիրել նաև Ռուսաստանին:

 

Սեպտեմբերի 13-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին նաև հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ սեպտեմբերին կայանալիք հանդիպման մասին: Այս հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել «Ռուսաստանի սանձազերծած պատերազմի» ավարտի «հաղթական ծրագիրը»: