Հետևեք մեզ։

Ջեյհուն Բայրամովն ընդունել է Սերդար Քըլըչին. կողմերը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը

20:37, 13 սեպտեմբեր 2024
Ջեյհուն Բայրամովն ընդունել է Սերդար Քըլըչին. կողմերը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչըին։

 

ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը, հետհակամարտային իրավիճակը տարածաշրջանում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

 

Ջեյհուն Բայրամովը մյուս կողմին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։