Հետևեք մեզ։

Կոտայքի մարզում շուն գնելու դիմաց վճարած 1000 դոլարի ուղիղ կեսը կեղծ է եղել

18:45, 13 սեպտեմբեր 2024
Կոտայքի մարզում շուն գնելու դիմաց վճարած 1000 դոլարի ուղիղ կեսը կեղծ է եղել

Սեպտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Գեղամ Ա․-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին և հայտնել, որ սեպտեմբերի 2-ին ժամը 10։30-ի սահմաններում «List.am» կայքում տեղադրված հայտարարությամբ իր տուն եկած երկու անհայտ  անձանցից մեկը իրենից գնել է 2 հատ «Շպից» ցեղատեսակի շուն, որի դիմաց վճարել է 1000 ԱՄՆ դոլար, որից 900-ը 100-դոլարանոց թղթադրամներով, իսկ 100-ը 2 հատ 50 դոլար թղթադրամներով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Գեղամ Ա․-ն հայտնել է նաև, որ սեպտեմբերի 3-ին մոտեցել է Չարենցավան քաղաքում գտնվող բանկ, որպեսզի 500 ԱՄՆ դոլարը փոխարինի դրամով, սակայն պարզվել է, որ նշված 4 հատ 100 և 2 հատ 50 ԱՄՆ դոլարանոց թղթադրամները կեղծ են։

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։



Վերլուծական

Ամենաընթերցվածները