Հետևեք մեզ։

Եվրոպական երկրներն անօրինական միգրանտներին ցանկանում են արտաքսել Աֆրիկա

21:23, 13 սեպտեմբեր 2024
Եվրոպական երկրներն անօրինական միգրանտներին ցանկանում են արտաքսել Աֆրիկա

ԵՄ մի շարք երկրներ, անօրինական ներգաղթյալներին իրենց տարածքից արտաքսելու նապատակով  ցանկանում են կրկնել Մեծ Բրիտանիայի փորձը․ Բրիտանիան ապրիլին համաձայնագիր է կնքել Ռուանդայի հետ՝ այնտեղ ուղարկելու ապաստան հայցող միգրանտներին։ Այդ մասին գրել է Le Monde-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

 

Պարբերականի տվյալներով՝ որոշ եվրոպական երկրներ արդեն պատրաստվում են գործի դնել ԵՄ տարածքից միգրանտներին արտաքսելու  քաղաքականությունը և Եվրահանձնաժողովին են դիմել՝ այն  պաշտոնապես ներդնելու համար։

 

Ռուանդայի մոդելի ներդրման հարցը դիտարկում են ԵՄ մոտ 15 երկրներ,   նախաձեռնությունը խթանում են Ավստրիան, Դանիան, Իտալիան և Չեխիան։ Եվրամիության խոշորագույն տնտեսություններ ունեցող երկրները՝ Գերմանիան և Ֆրանսիան այս շարքում չեն։ Իտալիան դիտարկում է միգրանտներին Ալբանիայում տեղավորելու տարբերակը։

 

Հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել էր միասնական մոտեցում մշակել միգրանտների վերադարձի հարցում, որպեսզի գործընթացը լինի ավելի արդյունավետ»։

 

Բրիտանական կառավարությունը միգրանտներին  Ռուանդա արտաքսելուն առնչվող  վերը նշված համաձայնագիրը կնքելիս աֆրիկյան այս պետությանը ճանաչել էր որպես «անվտանգ երկիր»՝ այդ մասին համապատասխան օրենք ընդունելով։ Լոնդոնի և Կիգալիի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բրիտանիայից վտարված անօրինական միգրանտները կկարողանան ապաստան խնդրել Ռուանդայում կամ այլ «անվտանգ երրորդ երկրներում»:

 

Ռուանդայի իշխանությունները համաձայնել են արտաքսված միգրանտներին իրենց հարկի տակ ընդունել  հինգ տարի ժամկետով։