Եվրասիական 3-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում Երևանում կանցկացվի միջոցառումների շարք՝ Եվրասիական տնտեսական միության երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության պետական իշխանությունների և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ԵԱՏՄ մամուլի ծառայությունը։
ԵԱՏՄ-Իրան բիզնես-երկխոսության պանելային քննարկումը կլինի հիմնական թեմատիկ նստաշրջանը, որի ընթացքում մտքերի փոխանակում տեղի կունենա ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման շուրջ, ներառյալ արդյունաբերական համագործակցության, ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցության, առևտրի և ներդրումների խթանման, ֆինանսական, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հարցերը:
Գործնական առումով ԵԱՏՄ-Իրան բիզնես-երկխոսության ծրագիրը լրացնում են չորս ոլորտի կլոր սեղանները՝ ֆորումին մասնակցող այդ ուղղություններով զբաղվող ընկերությունների համար։ Նաև ֆորումի շրջանակում ԵԱՏՄ երկրների և Իրանի ձեռներեցների համար մշակվում է առերես և առցանց B2B հանդիպումների ծառայության միջոցով գործընկերային հարաբերություններ հաստատելու հնարավորությունը։