Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, ԲՐԻԿՍ անդամ երկրների անվտանգության մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովին մասնակցելուց հետո, Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության դիվանագիտության շրջանակներում իր գործընկերոջ հրավերով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Ալի Աքբար Ահմադիանին Մինսկի միջազգային օդանավակայանում դիմավորել են Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարի առաջին տեղակալ Դմիտրի Դեմիդենկոն և Բելառուսում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ալիռեզա Սանեին:
Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպումները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, հատկապես տնտեսական ոլորտում, դոկտոր Ահմադիանի՝ Բելառուս կատարած այցի օրակարգում են: