ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կտրուկ պատասխանել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին հարց տվող լրագրողին, գրում է Daily Mail-ը։ «Ասում եմ՝ լռիր, մինչև ես խոսեմ, լա՞վ»,- դիմել է Բայդենը լրագրողին:
Երբ լրագրողը կրկնել է հարցը Պուտինի մասին,ԱՄՆ նախագահը կտրուկ ասել է. «Դու պետք է լռես, և ես հայտարարություն կանեմ, լավ»:
Նախօրեին Բայդենը Սպիտակ տանը բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որտեղ, ըստ լրատվամիջոցների, նրանք պետք է քննարկեին Ուկրաինային թույլ տալ հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում արևմտյան զենքերով: