Հետևեք մեզ։

ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում Թրամփը աշխատանքային խումբ կստեղծի անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար

10:58, 14 սեպտեմբեր 2024
ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում Թրամփը աշխատանքային խումբ կստեղծի անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար

Միացյալ Նահանգների նախկին նախագահ և Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կստեղծի էլիտար իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված հատուկ աշխատանքային խումբ, որը կպայքարի անօրինական ներգաղթյալների դեմ։

 

Թրամփն այս մասին ասել է ուրբաթ օրը Լաս Վեգաս քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։

 

«Երբ վերադառնամ Սպիտակ տուն, ես կստեղծեմ դաշնային էլիտար իրավապահ մարմինների հատուկ աշխատանքային խումբ։ Նրանց խնդիր է դրվելու հաղթել և ոչնչացնել մեր երկիր ներխուժած բոլոր օտար ավազակախմբերին և կազմակերպված հանցավոր ցանցերին»,- ասել է նա։

 

Թրամփը հավելել է, որ աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր անօրինական ներգաղթյալներ, որոնք նախկինում պահվել են բանտերում և հոգեբուժարաններում, որոնց մեծ մասը ահաբեկիչներ են, ԱՄՆ են գալիս հարավային սահմանից, և նա կլուծի այդ խնդիրը։