Հետևեք մեզ։

74-ամյա քաղաքացին իրեն ցած է նետել Դավթաշենի կամրջից

09:53, 14 սեպտեմբեր 2024
74-ամյա քաղաքացին իրեն ցած է նետել Դավթաշենի կամրջից

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 74-ամյա Գ․ Հ․-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպան է եղել՝ կամրջից ցած նետվելու միջոցով։

 

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները