Հետևեք մեզ։

Փաշինյանի հետ զրույցում Բլինքենը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը

12:19, 14 սեպտեմբեր 2024
Փաշինյանի հետ զրույցում Բլինքենը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։  Այս մասին ասված է Պետդեպի խոսնակ Մեյթու Միլլերի տարածած հայտարարության մեջ։

 

Պետքարտուղարը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը:

 

Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։

 

Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին, որոնք օգուտ են բերում Հայաստանի ժողովրդին և ավելի լայն կովկասյան տարածաշրջանին։