Հետևեք մեզ։

«Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին․ 31-ամյա վարորդը մահացել է

11:01, 14 սեպտեմբեր 2024
«Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին․ 31-ամյա վարորդը մահացել է
Սեպտեմբերի 14-ին, ժամը 08:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, հաղորդում է ՆԳՆն։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1993 թ․) բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։
 
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, վարորդ Ս․ Դ․-ին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները