ՊԵԿ ընթացիկ հարկային հսկողության համակարգման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում անցկացված Բազկամարտի աշխարհի 45-րդ առաջնությունում դարձել է փոխչեմպիոն։
Բազկամարտի առաջնությունում Դավիթ Ներսիսյանն Իսրայելի ներկայացուցչի հետ 80 կգ քաշային կարգի եզրափակիչ աջ ձեռքի մրցապայքարում նվաճել է արծաթե մեդալ, իսկ կիսաեզրափակիչ ձախ ձեռքի մրցապայքարում՝ բրոնզե մեդալ։
Մրցաշարն անցկացվել է օգոստոսի 15-ից 25-ը, որին մասնակցել է 61 երկրներից ավելի քան 1300 մարզիկ։
Հիշեցնենք, որ գլխավոր հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը 2022թ. հոկտեմբերին ճանաչվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն (ձախ ձեռքի մրցույթ), իսկ մայիսին՝ բազկամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն (ձախ ձեռքի մրցույթ) և փոխչեմպիոն (աջ ձեռքի մրցույթ)։