Հետևեք մեզ։

Ռուսաստանը պատրաստ է միանալ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքի առաջնահերթությունից․ Օվերչուկ

14:07, 14 սեպտեմբեր 2024
Ռուսաստանը պատրաստ է միանալ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքի առաջնահերթությունից․ Օվերչուկ

Ռուսաստանը մշտապես պատրաստ է միանալ և օգնել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքի առաջնահերթությունից։

 

Այս մասին Ալավերդիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 

Նա նշել է, որ ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել երեք պետությունների ղեկավարների կողմից և արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։