Կուրսկի շրջանում գերեվարված 103 զինվորները վերադարձվել են Ռուսաստան։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ի թելեգրամյան ալիքը։
Հաղորդվել է, որ գործընթացը տեղի է ունեցել Բելառուսի տարածքում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հումանիտար միջնորդությամբ։ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 14-ին Կուրսկի շրջանում գերեվարված 103 զինծառայողներ վերադարձվել են Ռուսաստան։
Իրականացված միջոցառումներով ապահովվել է նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու ցանկությունը, և նրանցից յուրաքանչյուրը ենթարկվել է հոգեբանական և բժշկական հետազոտության։
Նախարարությունը նաև հայտարարել է, որ ՌԴ տարածքում զինծառայողներին կտրամադրվի անհրաժեշտ բուժօգնություն։