Հետևեք մեզ։

Մահացել է մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի դրամատուրգ Սամվել Խալաթյանը

16:21, 14 սեպտեմբեր 2024
Մահացել է մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի դրամատուրգ Սամվել Խալաթյանը

74 տարեկանում կյանքից հեռացել է անվանի դրամատուրգ Սամվել Խալաթյանը։ Այս մասին տեղեկացնում են Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից․

«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ , երգիծաբան, մեր երկարամյա գործընկեր Սամվել Խալաթյանը։ Վշտակցում ենք հարազատներին, մտերիմներին, նրա գրչի երկրպագուներին և բոլոր ճանաչողներին»։

 

Սամվել Խալաթյանը ստեղծագործական հարուստ  կյանք է ունեցել։ Հրատարակվել են նրա  բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների 52 ժողովածուներ (22-ը՝ ալմանախային)։ Ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն, լեհերեն, ֆրանսերեն, անգլերեն։

 

Խալաթյանի թատերագրությունները,  երգիծական պատմվածքները, այլ ժանրերի ստեղծագործությունները տեղ են գտել  գրական-գեղարվեստական բազմաթիվ  հանդեսներում և կայքերում, ժանրային էլեկտրոնային գրադարաններում։ Նրա պիեսները բեմադրվել են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները