Կայացել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողների հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք հանդիպման ժամանակ տրամադրել են փաստեր և նկարներ։
«Քննարկեցինք հարցեր, որոնց հետ կապված գուցե ինքը ճիշտ տեղեկացված չէր։ Մենք ունենք փաստեր, նկարներ` ցույց ենք տվել նրան, որ հասկանանք, թե ինչքանով է տեղյակ դեպքի մասին։ Մեզ պատասխանեցին, որ կուսումնասիրեն, կպատասխանեն»,–լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինվորներից Գագիկ Բարսեղյանի հայրը` Արմեն Բարսեղյանը։
Փաշինյանի հետ հանդիպում նորից է լինելու։
Հարցին՝ գո՞հ էին Փաշինյանի հետ հանդիպումից` ծնողներն ասացին՝ որոշ չափով։
Այլ մանրամասներ ծնողները չհայտնեցին` ասելով, որ հանդիպումը փակ ռեժիմով է անցել։