Ռուսաստանի բանակն անցած օրվա ընթացքում հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու` Ուկրաինայի ԶՈւ–ի հինգ փորձ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ն իր Telegram–ալիքում։
«Բանակային ավիացիայի և հրետանու կրակի աջակցությամբ հետ են մղվել հակառակորդի հինգ փորձերը՝ Ռուսաստանի Դաշնության սահմանը ճեղքելու Նովի Պուտ, Մեդվեժյե և Վեսյոլոե բնակավայրերի ուղղությամբ»,- նշել են պաշտպանական գերատեսչությունում:
Պաշտպանության նախարարությունից նաև հավելել են, որ տվյալ ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմել են շուրջ 40 մարդ: Բացի այդ, ռուսական բանակը հաջողությամբ հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի հակագրոհները Կուրսկի մարզի այլ հատվածներում։