ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացվել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը՝ «Գինի և արհեստներ» խորագրի ներքո, որով նաեւ տրվել է Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը մեր երկրում:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը, արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից: