Հետևեք մեզ։

Ո՞վ է պահանջում Սիսիանի համայնքապետի հրաժարականը

18:21, 14 սեպտեմբեր 2024
Ո՞վ է պահանջում Սիսիանի համայնքապետի հրաժարականը

Սիսիան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2024թ․ սեպտեմբերի 13-ին հրավիրված նիստը, որում ընդգրկված էր 19 հարց, չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Նիստին ներկայացել է միայն համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։

Ավագանու 21 մանդատից 13-ը տնօրինում է «Քաղաքացիական պայմանագիրը», 5-ը՝ ՀՀԿ-ն, իսկ 3-ը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ կառավարող ուժը ցանկանում է պաշտոնանկ անել իր կուսակից համայնքապետ Արմեն Հակոբջանյանին եւ հենց դրանով է պայմանավորված է ավագանու նիստը բոյկոտելը։

Ի դեպ, մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե Արմեն Հակոբջանյանը Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականն է, նա համայնքապետին առաջարկել է  հրաժարականի դիմում ներկայացնել, սակայն Արմեն Հակոբջանյանը չի ենթարկվել։ Ենթադրվում է, որ այդ պատճառով էլ ՔՊ-ական ավագանու անդամները  բոյկոտել են նիստը։


Վերլուծական

Ամենաընթերցվածները