Հետևեք մեզ։

Մոսկվան հավանում է բանակցային «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը. ՌԴ պաշտոնյա

20:33, 14 սեպտեմբեր 2024
Մոսկվան հավանում է բանակցային «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը. ՌԴ պաշտոնյա

Ռուսաստանը աջակցում է Չինաստանի՝ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ջանքերին։ Այս մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը՝ անդրադառնալով բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Պեկինի ծրագրերի վերաբերյալ հարցին։ Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

 

«Մեր գործընկերների, միջազգային ազդեցիկ խաղացողների ջանքերը, որոնք ուղղված են պայմաններ ստեղծելու խաղաղ բանակցությունների և այս ամբողջ ճգնաժամի լուծման համար, անշուշտ, ողջունելի են։ Մենք հնարավորինս կնպաստենք դրան, բայց միայն այն պայմանով, որ մյուս կողմը՝ արևմտյան աշխարհը, ՆԱՏՕ-ն և այլ կառույցներ դրականորեն ազդեն այդ իրադարձությունների զարգացման վրա»,- ասել է Կարասինը։

 

Ավելի վաղ ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար Չեն Սյաոդոնգը հայտնել էր, որ Չինաստանը ցանկանում է «կամուրջ կառուցել» Ուկրաինայում խաղաղ բանակցությունների համար և կշարունակի աշխատել այդ նպատակին հասնելու ուղղությամբ։