Զապորոժիեի մարզի Հուլյայպոլեի շրջանին ռուսական ուժերի հարվածի հետևանքով զnհվել է գյուղատնտեսական ձեռնարկության 3 աշխատակից: Այդ մասին հայտնել է Զապորոժիեի շրջանի ղեկավար Իվան Ֆյոդորովը:
«Ռուսները կրկին հարվածել են մարզին: Այս անգամ գնդակոծել են Հուլյայպոլեի համայնքը։ Հարվածել են գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկի տարածքին։ Զոհվել է 3 մարդ։ Բոլոր զոհվածները այդ ձեռնարկության աշխատակիցներն են»,- նշել է պաշտոնյան։