Մեզնից 12 տարի պահանջվեց ամեն ինչ հիմնովին հասկանալու և 2008 թվականի ողբերգությանը քաղաքական գնահատական տալու համար։ Այսօր մենք, առանց որևէ խորամանկության, խոսում ենք «Ազգային շարժման» մասին, որը սկսել է պատերազմը, քանի որ մենք ունենք բազմաթիվ ապացույցներ նրանց կատարած ամենասարսափելի հանցագործության մասին, ասել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ տարածաշրջանային կուսակցական միջոցառման ժամանակ ելույթում, հայտնում է Interpress-ը։
Բիձինա Իվանիշվիլին Շիդա Քարթլիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ իր ելույթում խոսել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի իրադարձությունների մասին և մեջբերել իր իսկ խոսքերը 2012 թվականի ելույթից։
Նրա իսկ հայտարարության համաձայն՝ այն ամենը, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին, «դրսից լավ ծրագրված սադրանք էր վրաց և օսեթ ժողովուրդների դեմ, որի նպատակն էր պառակտել միասնությունը, քանդել հարաբերությունները և ապրել անվերջ արհեստական առճակատման պայմաններում»։
Իվանիշվիլին ասել է, որ Վրաստանը պետք է ներողություն խնդրի օսեթներից 2008-ի պատերազմի համար
21:37, 14 սեպտեմբեր 2024