Հետևեք մեզ։

Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի եկեղեցու վրա հարձակման մեջ ներգրավված ԴԱԻՇ-ի զինյալը

22:14, 14 սեպտեմբեր 2024
Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի եկեղեցու վրա հարձակման մեջ ներգրավված ԴԱԻՇ-ի զինյալը

Թուրքական իշխանությունները ձերբակալել են ԴԱԻՇ-ի գրոհայինի, որը, ենթադրաբար, ներգրավված է եղել այս տարվա սկզբին Ստամբուլում իտալական Սանտա Մարիա եկեղեցու վրա հարձակման նախապատրաստման մեջ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի հետախուզական ծառայությանը:


Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը հայտնել է, որ կասկածյալը` Վիֆան Սոլթամատովը, համարվում է 2024 թվականի հունվարի 28-ի հարձակման հիմնական դեմքը: Նա ձերբակալվել է հետախուզության և ոստիկանության կողմից Ստամբուլում համատեղ գործողության ընթացքում, հայտնում է գործակալությունը։

Ըստ թուրքական հետախուզության տվյալների, ենթադրվում է, որ Սոլթամատովը մատակարարել է նաև հարձակման ժամանակ օգտագործված զենքերը: Հունվարին Ստամբուլի Սանտա Մարիա իտալական կաթոլիկ եկեղեցում ԴԱԻՇ-ի երկու զինյալների կողմից սպանվել էր Թուրքիայի քաղաքացի։ Եկեղեցու վրա հարձակումն իրականացրել են Աֆղանստանում գործող խմբավորում Խորասան նահանգից ԻՊ-ի հետ կապ ունեցող զինյալները։ Ապրիլին Թուրքիան ձերբակալել էր 48 մարդու, ովքեր, ենթադրաբար, կապ ունեն հարձակման հետ: