Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ազատի ջրամբարի մոտ բախվել են «Mercedes» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է, 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։