Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 2:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»:
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստն աչքի ընկավ 16-րդ և 77-րդ րոպեներին:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Տեղեկացնում է armsport.am-ը։