Հետևեք մեզ։

Պապն ամերիկացի կաթոլիկ ընտրողներին կոչ է արել ընտրել «չարյաց փոքրագույնը»

00:12, 15 սեպտեմբեր 2024
Պապն ամերիկացի կաթոլիկ ընտրողներին կոչ է արել ընտրել «չարյաց փոքրագույնը»

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը արեւելյան երկրներ այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ ինքնաթիռում ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուները՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Քամալա Հարիսը «դեմ են կյանքին», և ամերիկացի կաթոլիկ ընտրողներին կոչ է արել ընտրել «չարյաց փոքրագույնը»։

Նա քննադատել է երկու թեկնածուներին միգրանտների հարցում և կանանց աբորտի իրավունքի վերաբերյալ հայացքների համար։

«Երկուսն էլ կյանքի դեմ են՝ լինի նա, ով վտարում է միգրանտներին, թե նա, ով կյանքից զրկում է երեխաներին»,- օդանավում ասել է Ֆրանցիկոսը իրեն ուղեկցող լրագրողներին։

12-օրյա այցից հետո Հռոմի Պապն ուրբաթ օրը Սինգապուրից վերադարձել է Վատիկան։