Հռոմի Պապ Ֆրանցիսկոս երկրորդը ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին, հայտնել է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը։
Հռոմի Պապի և Ուկրաինայի վարչապետի առանձնազրույցը տևել է մոտ 30 րոպե:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի հակամարտությանը վերաբերող հարցեր, ուշադրություն է դարձվել խնդրի հումանիտար կողմին և խաղաղություն հաստատելու ջանքերին»,- ասված է հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ։
Շմիգալը Հռոմի պապին հրավիրել է Ուկրաինա: