Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն այցելել են Վեդու ջրամբար, ծանոթացել կառուցման աշխատանքների ընթացքին

21:30, 15 սեպտեմբեր 2024
Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն այցելել են Վեդու ջրամբար, ծանոթացել կառուցման աշխատանքների ընթացքին

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել են Վեդու ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Նախարարները ծանոթացել են ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին։

Ընդգծվել է ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքստում ծրագրի ռազմավարական նշանակությունը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով, այստեղ մենք ականատեսն ենք դրա մեկ՝ շատ կոնկրետ, շոշափելի արդյունքի»:

Շրջայցի ժամանակ անդրադարձ է կատարվել ծրագրի՝ համայնքում տնտեսական զարգացման, լրացուցիչ ջրային ռեսուրսների ներգրավման ու ջրի կառավարման արդյունավետության բարձրացման, ոռոգելի հողատարածքների ջրամատակարարման բարելավման, ինչպես նաև շրջակա միջավայրի, զբոսաշրջության վրա զգալի դրական ազդեցությանը։