Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփի դեմ հերթական մահափորձն է իրականացվել։
New York Post-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին, հայտնում է՝ հրաձգությունը տեղի է ունեցել Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքի գոլֆի ակումբի մոտ, որտեղ այդ պահին գտնվել է քաղաքական գործիչը։ Ըստ ԶԼՄ-ների՝ փոխհրաձգությունն իրականացրել են երկու անհայտ անձինք, մինչդեռ Թրամփին «վտանգ չի սպառնում», իսկ տարածքը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ դեպքը, հայտնի է հանցավորության բարձր մակարդակով։
Դեպքից քիչ անց՝ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կրտսեր որդին հայտնել է, որ անվտանգության ուժերը դեպքի վայրում հայտնաբերել են AK-47 ինքնաձիգ, իսկ կասկածյալը, իր տեղեկություններով, բերման է ենթարկվել։